Թուրքիայի հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը հոկտեմբերի 10-ից ի վեր դադարեցրել է իր գործունեությունը։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Զեքիյանի կողմից արված հայտարարությունից պարզ է դարձել, որ նա իր պաշտոնը թողել է տարիքային սահմանափակման պատճառով։
Նշվում է, որ Զեքիյանն առաջին անգամ չէ, որ խոսել է դրա մասին և դա ամենևին էլ անսպասելի չի եղել։
Նշենք, որ Թուրքիայում հայկական կաթոլիկ եկեղեցու առաջնորդի տարիքը սահամանափակվում է 75-ով։ Երբ առաջնորդը հասնում է այդ տարիքին՝ Հռոմի Պապի ինստիտուտը նոր անձանց է առաջադրում, ինչից հետո էլ Ստամբուլում հոգևոր խորհուրդը քվեարկություն է կազմակերպում։