Էրդողանի զգուշացումը՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է այն ռիսկի մասին, որ Իսրայելի աճող ագրեսիան տարածաշրջանը կվերածի համապարփակ պատերազմական գոտու, այս մասին գրում է РИА Новости-ն։

Էրդողանը չորեքշաբթի օրը նախագահական համալիրում ընդունել է Իրաքյան Քրդստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-իրաքյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձություններ։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ վտանգ կա, որ Իսրայելի աճող ագրեսիան տարածաշրջանը կվերածի համապարփակ պատերազմական գոտու, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ողջ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը և որ նա բարձր է գնահատում Իրաքի իշխանությունների ջանքերը՝ երկիրը հակամարտությունից զերծ պահելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել