Ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեն Շվեդիայում ներգրավվել է բռնաբարության կասկածանքով հարուցված քրեական գործով, հայտնում է РЕН ТВ-ն։
Կինը, ով ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել, նրան ներկայացրել է որպես ենթադրյալ հանցագործի՝ սեռական ոտնձգությունների բաժանմունքում բուժում ստանալուց հետո:
Մբապպեն անցյալ շաբաթ այցելել է Ստոկհոլմ, որտեղ նա անցկացրել է երկու օր, ներառյալ գիշերային ակումբում և ռեստորաններում, նախքան երկիրը լքելը մասնավոր ինքնաթիռով: Ոստիկանները հյուրանոցի անձնակազմի հետ միասին զննել են սենյակը, որտեղ նա հանգրվանել էր։
Ֆուտբոլիստը պատասխանել է մեղադրանքներին՝ դրանք անվանելով «կեղծ լուրեր»։ Շվեդիայի դատախազը հայտնել է, որ հնարավոր բռնաբարության մասին մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 10-ին, սակայն հրաժարվել է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել: