Հյուսիսային Կորեան պայթեցրել է դեպի Հարավային Կորեա տանող ճանապարհները

Հյուսիսային Կորեան պայթեցրել է Կորեական թերակղզու հյուսիսն ու հարավը կապող ճանապարհները: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի բանակի շտաբների պետերի միացյալ ծառայությանը։

Ըստ առկա տեղեկության՝ հյուսիսկորեացի զինվորականները պայթյուններ են իրականացրել ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ կապող Գյոնգի և Դոնգհա ճանապարհների հատվածներում։ Հարավկորեական բանակը բարձրացրել է հսկողությունն ու մարտունակությունը։

Սեուլը ԿԺԴՀ-ի կողմից իրականացված պայթյուններն ընկալել է որպես երկու Կորեաների միջև ցամաքային հաղորդակցությունն ամբողջությամբ վերացնելու մտադրություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել