Ալիևը հայտարարել է, որ Խաղաղության պայմանագրի բոլոր կետերը կարևոր են և չեն կարող տարանջատվել

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող տարանջատվել։

Նա «անիրատեսական» է անվանել ՀՀ կառավարության առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչն արդեն համաձայնեցվել է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին» և ընդգծել, որ նման մոտեցման նախադեպեր չգիտի։

Ընդունելով Ադրբեջանում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեպոնի հավատարմագրերը, նշել է, որ տարածքների օկուպացիայի ժամանակ գործում էին «Մադրիդյան գործընթացի» խիստ սկզբունքները։ Այս դիրքորոշումը փոխադարձ աջակցություն է ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից, և իրենք շարունակում են հավատարիմ մնալ դրան։ Ցավոք, Մինսկի խմբի նախկին որոշ անդամներ փոխել են իրենց դիրքորոշումը և այժմ պաշտպանում են Հայաստանի «անիրատեսական» առաջարկը։

Ալիևն ասել է, որ հայկական կողմը հաճախ է առաջարկներով հանդես գալիս, որոնք խոսում են խաղաղության ցանկության մասին, թեև նա նախապես գիտի, որ դրանք չեն կարող ընդունվել։ Չնայած դրան՝ գործընթացը շարունակվում է։ Նա նաև ընդգծել է, որ տարածքների «օկուպացիայի» (չակերտները՝ Iravaban.net-ի) ընթացքում՝ 1992-ից մինչև 2020 թվականը, 28 տարվա բանակցությունները արդյունք չեն տվել։ Բանակցություններնը շարունակվում են շուրջ երկու տարի։ Ուստի կարևոր է մնալ համբերատար, իրատես և հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել