Շոլցը չի համաձայնել կատարել Զելենսկու պահանջները՝ Ուկրաինային աջակցելու համար, ինչպես նաև մտադիր չէ ծանր տեխնիկա տեղափոխել երկիր։ Այս մասին հայտնում է Bild տելեգրամյան ալիքը։
Ալիքի տվյալներով՝ ռազմական օգնության նոր փաթեթը, որի մասին Բեռլինը հայտարարել է ուրբաթ օրը, արդեն խոստացվել է Կիևին և ֆինանսավորվել անցյալ տարի։ Իրավիճակին ծանոթ աղբյուրները պարզաբանել են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 11-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ թույլտվություն է խնդրել օգտագործել հեռահար Taurus-ները ռուսական տարածքի վրա հարձակումների համար և հաստատել Ուկրաինայի արագացված անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի նախագահի այս խնդրանքները Բեռլինում չեն ընդունվել։ Շոլցը «ոչ» չի ասել, բայց ոչ էլ դրական պատասխան է տվել։
Մյունխենի Բունդեսվերի համալսարանի միջազգային քաղաքականության պրոֆեսոր, քաղաքագետ Կառլո Մասալան ասել է, որ Զելենսկիի եվրոպական շրջագայությունն անհաջող էր․ «Զելենսկին իր հաղթական ծրագրի երկու առանցքային կետերում առաջընթաց չի գրանցել։ Ուստի, Ուկրաինայի տեսանկյունից, եվրոպական շրջագայությունն անհաջող էր»։