Սամարայում դպրոցականը 4-րդ հարկի պատուհանից ընկել է հենց դասի ժամանակ: Ըստ նախնական վարկածի՝ նրան անհանգստացրել է վերնաշապիկի վրա թափված թանաքը։ Այս մասին հայտնում է ռուսական Baza տելեգրամյան ալիքը։
Ամեն ինչ տեղի է ունեցել Հարավային քաղաքի ուսումնական կենտրոներից մեկում։ Ընկնելուց առաջ տղան կեղտոտվել է թանաքով, նրա դասընկերները սկսել են ծիծաղել, ծաղրել, իսկ տղան սկսել է անհանգստանալ, որ ծնողները կհանդիմանեն դրա պատճառով:
Դատելով տեսանյութից՝ տղան հարվածներ է ստացել գլխի հատվածում։ Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց։ Նշվում է, որ աշակերտը նախկինում ինքնասպանության մասին մտքեր չի արտահայտել։ Նա բարեկեցիկ ընտանիքից է, լավ է սովորում։
Տեսանյութը՝ այստեղ։