Յակուտիայում ԱՆ-3 ինքնաթիռ է կործանվել․ կա զոհ

Յակուտիայում (մայրաքաղաքը՝ Յակուտսկ ) Ան-3 ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով ուղևորը մահացել է․ այս մասին հայտնում է Meduza-ն։

Ըստ աղբյուրի՝ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունից հայտնել են, որ ինքնաթիռը «վթարային վայրէջք է կատարել» Օլեկմինսկ քաղաքից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա։ Գերատեսչության հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, որ ինքնաթիռն ընկել է անտառում և զգալիորեն վնասվել։

Ան-3 ինքնաթիռում եղել է հինգ մարդ՝ երկու ուղևոր և անձնակազմի երեք անդամ։ Մեկ ուղևոր մահացել է. Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդային տրանսպորտի շահագործման անվտանգությունը խախտելու հոդվածով։

Լուսանկարները՝ նույն աղբյուրի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել