Գրոզնի քաղաքում հզոր պայթյուն է որոտացել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի բենզալցակայաններից մեկում։
SHOT-ի տեղեկություններով՝ տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել՝ այդ թվում երկու երեխաներ՝ 5 և 6 տարեկան։
Աղբյուրը հաղորդում է, որ «Ռոստեխնաձորը» 2021 թվականի վերջին ստուգման ժամանակ տվյալ վայրում հայտնաբերել է ինը խախտում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս ընկերության գազալցակայանները վերջին անգամ ստուգել է 2019թ։
Տեսանյութը՝ այստեղ։