Գազամատակարարման պլանային դադարեցում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 10-ին և 11-ին

Գազամատակարարման պլանային դադարեցում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 10-ին և 11-ին։

Պլանային աշխատանքներ (Թումանյանի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ (Վանաձոր-2 ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Դարպաս, Շահումյան, Բազում, Լեռնապատ, Արջուտ, Արջուտ կայարան բնակավայրերի գազասպառողների, «Սեզամ- Գազ», «Տիգրան և Հայկ», «Բեսթ Գազ», «Տաթև Պրո», «Արձագանք», «Նոր գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել