Դուրովի ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել է, որ փարիզյան իրադարձությունների պատճառով կորցրել է երեխային

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել է, որ փարիզյան իրադարձություններից հետո սթրեսի պատճառով կորցրել է երեխային։

Աղջկա խոսքով՝ հղիության մասին ինքն իմացել է օգոստոսի 25-ին, սակայն հոկտեմբերի 4-ին բժիշկները հայտնել են, որ պտղի սիրտը դադարել է բաբախել։

«Բժիշկն ասաց, որ երեխայի սիրտն այլևս չի բաբախում։ Դժվար է նկարագրել ցավը։ Այդ ժամանակ մենք արդեն այնքան սովոր էինք այս մտքին։ 10-րդ շաբաթն էր»,- գրել է նա։

Դուրովը հաստատել է դա՝ գրելով, որ Յուլիայի հղիության մասին իմացել է օգոստոսի 27-ին․ «Այդ օրը ես սովորական մի քանի ժամանոց հարցազրույց ունեցա ոստիկանության հետ։ Դրա ընթացքում իմ փաստաբանին հարցրի, թե արդյոք իմ Յուլիան նույնպես կգա հարցաքննության։ Նա ասաց, որ իրեն սպասում են։ Գուցե փախել է, լքել է Փարիզը, հարցրի ես։ Նա տատանվեց ու ասաց, որ նա հղի է»։

Ըստ Telegram-ի ստեղծողի՝ Յուլին ենթարկելլ են հոգեբանական ճնշման, ինչ-որ բլոգեր սկսել է լուրեր տարածել, որ նա «Մոսադի գործակալ է», մյուսները պնդում են, որ նրա գրառումները Դուրովի նկատմամբ հետաքրքրություն են առաջացրել ֆրանսիական ոստիկանների շրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել