Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 60 ավիահարված են հասցրել Գազայի հատվածին։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Հոկտեմբերի 6-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող Դեյր էլ Բալահ քաղաքի մոտ գտնվող ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոններին հարվածելու մասին։
Հարվածները հասցվել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցից մեկ օր առաջ: