Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
«Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի և բոլոր մակարդակներում առճակատման շարունակման միջև։ Երևանը պետք է հրաժարվի սադրանքներից։ Կոչ ենք անում Հայաստանին դրսևորել քաղաքական կամք և պատասխանատվություն՝ վերացնելու կարգավորման գործընթացի տրամաբանական ավարտին մնացած խոչընդոտները՝ նախևառաջ փոխելով երկրի սահմանադրության և այլ օրենսդրական ակտերի դրույթները, որոնք տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։