Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ եթե Իսրայելը սխալվի, Թեհրանը կթիրախավորի իսրայելական էներգիայի բոլոր աղբյուրները, կայանները, նավթավերամշակման գործարաններն ու գազի հանքավայրերը։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Եթե օկուպանտները սխալվեն, մենք թիրախավորելու ենք նրանց էներգիայի բոլոր աղբյուրները, կայանները, բոլոր նավթավերամշակման գործարաններն ու գազի հանքավայրերը»,- ասել է բրիգադի գեներալ Ալի Ֆադավին։
Նա նաև նշել է, որ Իրանը հարուստ է տնտեսական մի շարք կենտրոններով, մինչդեռ Իսրայելն ունի 3 էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարան․ «Մենք կարող ենք միաժամանակ հարձակվել նրանց վրա»,- նշել է նա։