Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է տրամադրված խաղաղ կարգավորման հարցում։
«Երբ մենք նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, նա բացասական տրամադրված չէ»,- նշել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր հարցերը աստիճանաբար կլուծվեն։ Նա ընդգծեց, որ առկա խնդիրները հաղթահարելի են, քանի որ երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակիցներ են։