Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, վերահաստատելով իր երկրի աջակցությունը Հայաստանին, հայտարարել է, որ Բաքվի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում Փարիզն ուս-ուսի տված կանգնած է Երևանի կողքին։
Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած իր ելույթի ընթացքում։
«Վարչապետի հետ (խմբ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) Ֆրանսիան ուս-ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում։ Միջազգային հանրությունը պետք է լինի այնտեղ, որպեսզի ապահովի խաղաղ բանակցությունների հաջողությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանումը», – ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։