Ես հուսով եմ, որ Հայաստանը կպատասխանի Ադրբեջանի բարի կամքին․ Այխան Հաջիզադե

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն X-ի իր միկրոբլոգում գրել է․

«Մեկ տարի առաջ Ադրբեջանը վերջ դրեց Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի անօրինական ռազմական ներկայությանը և անջատողական ռեժիմի գոյությանը։ «Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածաշրջան կամ միավոր չկա։ Հակամարտությունը սկսվել է 30 տարի առաջ՝ Հայաստանի ռազմական ագրեսիայի և ադրբեջանցիների էթնիկ զտումների արդյունքում։ Հակամարտությունն ավարտվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Այո, հիմա խաղաղության ժամանակն է, և ես հուսով եմ, որ Հայաստանը կպատասխանի Ադրբեջանի բարի կամքին և կհրաժարվի հարևան պետությունների տարածքի նկատմամբ իր հավակնություններից ոչ միայն խոսքով, այլև գործով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել