ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։ Պուտինը նրան շնորհել է Ռուսաստանի բարձրագույն պարգևով՝ Սուրբ Առաքյալ Անդրեյ Առաջինի շքանշանով։ Այս մասին հայտնում է Известия-ն։
Նշվում է, որ Լուկաշենկոն պարգևատրվել է ՌԴ և Բելառուսի միջև ռազմավարական գործընկերության զարգացման, ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման, ինչպես նաև Միութենական պետության ստեղծման և արդյունավետ գործունեության մեջ ունեցած անձնական մեծ ավանդի համար։
«Ես անկեղծորեն գնահատում եմ մեր լավ բարեկամական հարաբերությունները, որոնք լիովին անցել են ժամանակի փորձությունը, և, իհարկե, վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք անել հնարավորը ռուս-բելառուսական արդյունավետ համագործակցության ամրապնդման համար»,- ասված է Պուտինի շնորհավորական ուղերձում։