Կնոջն ու երեխային պատուհանից դուրս նետած անձը Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի 39-ամյա աշխատակից Ալեքսանդր Լիպատովն է։
Մահացածները նրա 36-ամյա կինը՝ Միլենան, ում հետ նա ամուսնացած էր մոտ երեք տարի, և նրանց 1 տարեկան դուստրը։ Տղամարդը նախկինում ապրել է Բառնաուլում։
SHOT տելեգրամյան ալիքը հայտնում է, որ ոստիկաններին հաջողվել է ներխուժել բնակարան և նրան բերման ենթարկել։

