Կոտայքում ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմինն են հայտնաբերել

Հայաստանում անհետացած հեծանվորդ, ՌԴ քաղաքացի, 22-ամյա Մարկ Լարինին մահացած են գտել։ Այս մասին Осторожно, новости-ին  պատմել են երիտասարդի ընկերները։ Թե ինչն է դարձել նրա մահվան պատճառը, առայժմ հայտնի չէ։

Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի հարևանությամբ՝ մոտ 500 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են Մ. Լարինի դին և նրա վարած հեծանիվը:

Քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել