Իրավաբան. net կայքի լրագրող Նունե Հովսեփյանը «Լրագրողների և դատական համակարգի միջև հարաբերությունների իրավական կողմերը և հանրային ծառայության բարեփոխումները. ռազմավարությունը և ձեռքբերումները թեմաներով հայտարարված լրագրողական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:
Մրցույթը կազմակերպել էր Իրավունքի Հայկական Կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի աջակցությամբ:
Նունե Հովսեփյանը «Վարչապետի դժգոհությունից մինչև Էլեկտրոնային նոտար. նոտարիատի բարեփոխումների ընթացքը» նյութով անդրադարձել էր նոտարիատի ոլորտի բարեփոխումներին:
Նշենք, որ հայտարարված մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել hetq.am կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը, իսկ երրորդ տեղը՝ ArmNews հեռուստաընկերության լրագրող Մարիաննա Ղահրամանյանը: