Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ինչպես է փրկվել մահափորձից

Թրամփը հայտարարել է, որ փրկվել է մահափորձից։ Նախկին նախագահի խոսքով՝ ամեն ինչ այլ կլիներ, եթե նա ժամանակին գլուխը աջ չշրջեր՝ կարդալու պաստառների վրա անօրինական միգրանտների մասին գրությունները։

New York Postին տված հարցազրույցում Թրամփը նաև մեջբերել է իր բժշկի խոսքերը, որ նա երբեք չի տեսել, որ որևէ մեկը ողջ մնա AR-15 հրացանից կրակոցից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել: Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատակիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել