«Պուտինը չի պատրաստվում զանգել Թրամփին»․ Պեսկով

Բոլոր արտաքին դիտորդների համար ակնհայտ էր, որ Թրամփի կյանքին վտանգ է սպառնում, ասել է Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանը խստորեն դատապարտում է քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրսեւորում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»ը։

Ռուսաստանի Դաշնությունը ցավակցություն է հայտնում բոլոր զոհվածներին և շուտափույթ ապաքինում է մաղթում Թրամփի դեմ մահափորձի ժամանակ վիրավորվածներին, ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Պուտինը չի պատրաստվում զանգահարել Թրամփին։

«Թրամփի դեմ մահափորձն իրականացվել է ԱՄՆ իշխանությունների կողմից ստեղծված բռնության մթնոլորտի պատճառով»,- հայտնել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է նաեւ, որ Կրեմլը չի ​​միջամտում ԱՄՆ-ի ընտրություններին եւ մտադիր չէ դատել դրանց հետագա արդյունքների օրինականության մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել