Դատախազ Աննա Մանթաշյանն ազատվեց

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Աննա Լեմսիկի Մանթաշյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Նշենք, որ Իրավաբան.net-ն ավելի վաղ, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, գրել էր, որ մոտ օրերս աշխատանքից ազատված մարզային դատախազների շարքը կհամալրի Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը: 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել