Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումը

«Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժությունների հետաձգումը վտանգ է ներկայացնում երկու երկրների ռազմավարական գործընկերության և Վրաստանի պաշտպանունակության համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով։ Զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։

«Սա վնաս է հասցնում մեր երկրին: Սա կարող է լինել նույն վնասի չափը, ինչ ռուսական օրենքը մեր եվրոպական ճանապարհին: Դա վնաս է Միացյալ Նահանգների հետ մեր ռազմավարական գործընկերությանը, սպառնալիք մեր պաշտպանունակությանը և այն ամենին, ինչ ստեղծել է մեր երկիրը մինչ օրս»,- ասել է Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին վստահ է, որ ամերիկյան կողմի որոշումը պայմանավորված է վրացական իշխանությունների գործողություններով։

«Մեր ղեկավարությունը չի պատկերացնում, թե որտեղ են նրանց ընկերները և որտեղ են նրանց թշնամիները, ինչ է պետք անել, երբ մենք մնանք առանց գործընկերների։ Մեր բանակը չի ունենա հզորացման ռեսուրս՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար»,- հավելել է նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել