Նոր նշանակում նախագահի աշխատակազմում

Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Ծովինար Համբարձումյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.2-րդ հոդվածի 1-ին կետը՝ որոշում եմ.

Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ»,- գրված է հրամանագրում: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից ազատվել էր Արտակ Ապիտոնյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել