ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության Տավուշի բաժնում դանակահարության վերաբերյալ տեղեկությունը ստացվել է հունիսի 26-ին։ Այն ստուգվեց և հաստատվեց։ Պարզվել է, որ նախորդ օրը՝ ժամը 22-ին, Այգեձոր բնակավայրում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ տեղացի երիտասարդների միջև վիճաբանություն էր ծագել։
Խոհեմությունը տեղի էր տվել, և 21-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով հարվածել էր 19-ամյա երկու համագյուղացիներին։
21-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: