Մախաչկալայում չորս զինյալ է ոչնչացվել, հայտնում է Դաղստանի ներքին գործերի նախարարությունը։
Նախկինում հայտնի էր դարձել, որ երկու հանցագործ է վնասազերծվել։
«Ըստ այս պահի տեղեկությունների՝ Մախաչկալայում իրավապահները ոչնչացրել են չորս զինյալների»,- իր Telegram ալիքում գրել է վարչության մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան։
Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո զոհերի թիվը հասել է 9-ի, նրանցից 7-ը իրավապահներ են։ Բացի այդ, 25 անձ վիրավորվել է։
Հիշեցնենք՝ կիրակի երեկոյան Դերբենտում և Մախաչկալայում զինված հարձակումներ են իրականացվել երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության կետի վրա։ ՌԴ Դաղստանի քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել «ահաբեկչական հարձակում» հոդվածով։ Ահաբեկչությունների արդյունքում, նախնական տվյալներով, զոհվել են ռուս ուղղափառ եկեղեցու քահանան և ոստիկաններ։
Տեսանյութերը՝ այստեղ։