Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում տիրող իրավիճակի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին հայտարարություն է արել․ «Եթե ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամու կերպարով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է»։

Մինսկը նշել է, որ իրենք մտադիր չեն վատթարացնել հարաբերությունները Երևանի հետ, որքան էլ Հայաստանի ղեկավարությանը դրդեն «արտաքին խաղացողները»։

Երևանում Բելառուսի դեսպանը շուտով կմեկնի Մինսկ (Հայաստանը ավելի վաղ հետ էր կանչել Բելառուսում իր դեսպանին)։

Ավելի վաղ ՀՀ վարչապետը խորհրդարանում հայտարարել է․ «Ես այլևս Բելառուս չեմ այցելի, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայտարարում եմ, որ այս պահից սկսած ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել