Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ․ Պեսկով

«Մենք շարունակելու ենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կպարզաբանենք նրանց դիրքորոշումը։ Ռուսաստանը կշարունակի հավատարիմ մնալ գործընկերային, դաշնակցային հարաբերություններին։ Կարծում եմ` դրանում ոչ պակաս շահագրգռված են նաև մեր հայ գործընկերները»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովը SHOT-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աշխատանքը հայ ընկերների հետ և հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կմնան դաշնակցային։

Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր առաջնահերթությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել