Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննուտ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հունիսի 9-ին չպարզված հանգամանքներում անհետացած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին և հաստատվել նրա ինքնությունը։
Գործը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում, հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ գերատեսչությունից հայտնել են, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջեյհուն Թոֆիգ օղլու Հուսեյնովը հունիսի 9-ին անհետ կորել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Նախիջևանի Սադարակի շրջանի Գյուննյուտ բնակավայրի մոտ։
Լուրեր էին շրջանառվում, որ նա հայկական կողմ է անցել, սակայն դրանք չհաստատվեցին։