Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած Արցախից բռնի տեղահանված անձանցից պահանջում են լքել կացարանը, քանի որ այն պետք է հիմնովին քանդվի և հետագայում շահագործվի որպես մանկապարտեզ։
Մանկապարտեզում բնակվում է 29 անձ (15 ընտանիք)։
Իրենց տները ստիպված լքած անձանցից ոմանք գտել են ժամանակավոր բնակարան, սակայն առավել խոցելի խմբերը մինչ այժմ բնակվում են պետական և ոչ պետական միջոցների հաշվին գործող կացարաններում։ Այստեղ ապաստանած արցախցիները նվազագույն կենսական պայմանների բացակայությունը խնդիրներ է առաջացնում նաև երեխաների և տարեցների ֆիզիկական, հոգեկան առողջության համար։
Մասիսի համայնքապետարանի սոցիալական աշխատող Նվարդ Մարտիրոսյանի խոսքով՝ սկզբում ավելի մեծ թվով արցախցիներ են մանկապարտեզում բնակվել, հիմա շուրջ 29 հոգի են։ Մանկապարտեզի աշխատանքները դադարեցված են եղել վերանորոգում իրականացնելու համար, սակայն վերջին դեպքերի հետ կապված այն օգտագործվել է որպես ժամանակավոր կացարան արցախահայերի համար։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կացության իրավունքը համարել է անձի ամենահիմնական կարիքը, ինչից զրկելը կարող է հանգեցնել մարդու արժանապատվության հետ անհամատեղելի վատթարացման վիճակի:
Մանրամասները՝ տեսանյութում։