Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը օկուպացված Արցախ է այցելել

Օկուպացված Բերձոր է այցելել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը։

Հիշեցնենք՝ ֆրանս-ադրբեջանական հարաբերություններում տևական լարվածության ֆոնին մոտ 1 ամիս առաջ պաշտոնական Փարիզը հայտարարեց, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։

Ֆրանսիայի արտգործնախարարությունը դիվանագիտական այդ քայլը բացատրեց «Ադրբեջանի միակողմանի գործողություններով, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին»։

Փարիզը մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ խնդիրը քննարկվել է Ելիսեյան պալատի ղեկավարի մակարդակով։

Այնուհետև Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը վերադարձել է Ադրբեջան և շարունակել իր դիվանագիտական գործունեությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել