Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը

Ծնվել է 1979թ. մայիսի 20-ին, Երևանում:

1996թ. ավարտել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցն ու ընդունվել «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետ: Ավարտել է և ստացել իրավաբան-միջազգայնագետի որակավորում:

Հեռուստատեսությունում աշխատելուն զուգահեռ, ստացել է երկրորդ մասնագիտական բարձրագույն կրթությունը: Ունի լրագրության մագիստրոսի աստիճան: Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական և ոչ մասնագիտական սեմինարների, հավաքների, քննարկումների: 

1999-2000թթ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոնում` որպես հեռուստառադիոփորձագետ: «Նոյան տապան» հեռուստաընկերությունում աշխատել է որպես լուրերի հաղորդավար: Թղթակցել է «Ար» հեռուստաընկերությանը: 

2000թ-ից աշխատում է  Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում: 2000-01թթ վարել է «Երեկոյան Երևան» հաղորդաշարը: 2009-10թթ դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում:

2010թ. Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն հեռուստամեկնաբան»:

2001թ-ից աշխատում է «Առաջին» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան:

Հիշեցնենք, որ  այսօր ՀՀ գլխավոր դատախազի հրամանով`Քրիստինե Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական` զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով:

Լուսանկարը՝ Քրիստինե Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Կենսագրական տվյալները՝ avproduction.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել