ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել նշել այն երկրները, որոնք իբր «իմիտացիոն օգնություն» են ցուցաբերել երկրին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ։
Նախկինում Փաշինյանը ՀԱՊԿ երկու երկրներին մեղադրել էր 2020 թվականին Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու համար։ Նրա խոսքով, երկու երկրները զբաղվել են երկրին «իմիտացիոն աջակցությամբ»։
«Միանգամայն տրամաբանական կլինի բարձրաձայնել նրանց (երկրներին-խմբ.) անունները, եթե մենք խոսում ենք նման լուրջ հայտարարությունների մասին, բայց եկեք դա թողնենք պաշտոնական Երևանի վրա», – ասաց Զախարովան այսօր կայացած ճեպազրույցում։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը «լքված ու մոռացված չզգա իրեն»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության առաջին իսկ օրերից Մոսկվան ամենաակտիվ քաղաքական և դիվանագիտական ջանքերն է գործադրել հրադադարի համար։