Զախարովան Ալեն Սիմոնյանին «սատանիստ» է անվանել

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ալեն Սիմոնյանի՝ եկեղեցու՝ հարկել չվճարելու վերաբերյալ հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Սիմոնյանն ասել էր. «Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք` այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չի կիրառվում։ Հերիք եղավ՝ մեր էմոցիաների, պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ, աշխարհասփյուռ հայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, կոկա-կոլա ծախել, գինի ծախել, գինու ռեստորաններ ունենալ ու չվճարել։ Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ իրենք պետք է հարկ չվճարեն։ Եվ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, օրենքից ավելի բարձր հասարակ գործարարից, որը հարկ է վճարում, բանակի համար փամփուշտ է գնում»։

Զախարովան գրել է․ «Միաժամանակ Գերագույն ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են նորից օրակարգ մտցնել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։

Ինչո՞ւ են նրանք, ում արևմտամետերը սկսում են «կերակրել», բառիս բուն իմաստով սատանայանում են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել