Նորվեգիան և Իռլանդիան ճանաչեցին Պաղեստինը որպես անկախ պետություն

Պաղեստին պետության ճանաչման մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստերեն, գրում է NRK տեղական հրատարակությունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից։ Ստերեի խոսքով՝ շուտով նույն որոշման մասին կարող են հայտարարել եվրոպական այլ երկրներ։

Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն առանց պաղեստինական պետության։

Իռլանդիայի վարչապետը նույնպես հայտարարել է Պաղեստին պետության ճանաչման մասին։

Իսրայելը հետ է կանչել իր դեսպաններին այս երկրներից՝ խորհրդակցության համար։

Նորվեգիան դարձել է ԵՄ տասներորդ երկիրը, որը ճանաչել է Պաղեստին պետությունը։ Սակայն միայն մեկ երկիր՝ Շվեդիան, հայտարարեց այս որոշման մասին Եվրամիությանն անդամակցելուց հետո։ Politico-ն, վկայակոչելով աղբյուրներ, գրել է, որ Իսպանիան էլ կարող է հայտարարել նմանատիպ որոշման մասին։

Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչել են ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից ավելի քան 130-ը, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել