ՌԴ Պետդուման հաստատել է Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

Ռուսաստանի Պետդուման հաստատել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Նրա օգտին է քվեարկել 375 պատգամավոր, ձեռնպահ են մնացել՝ 57-ը, դեմ՝ ոչ ոք:

Միշուստինը շնորհակալություն է հայտնել Պետդումայի պատգամավորներին, նշել է, որ այդ քայլով իրենք աջակցել են նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը: Նա հավելել է, որ փոխվարչապետների և նախարարների թեկնածությունների քննարկումը Պետդումայում տեղի կունենա առաջիկա օրերին:

Միշուստինը ՌԴ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի հունվարից։ Նա անկախ Ռուսաստանի գոյության ընթացքում կառավարության 14-րդ ղեկավարն է և չորրորդ վարչապետը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել