Ռուբեն Մելիքյանն ազատվեց Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ 

Իրավաբան.net-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդն արդարադատության ակադեմիայի ռեկտոր է ընտրել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանին, նա արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնը ստանձնելու համար Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում պետք է ներկայացներ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել