«Կարելի է ընտրել նարինջը, կիվին կամ մեկ այլ միրգ, որը պարունակում է վիտամին C»․ ՄՊՀ անդամը՝ փոխադարձ փոխարինելի ապրանքների մասին

Iravaban.net-ի հետ զրույցում՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը ներկայացրել է, թե որոնք են փոխադարձ փոխարինելի ապրանքները։

Նա նշել է, որ մենք գործ ունենք ապրանքային շուկայի հատկորոշման խնդրի հետ․

«Ապրանքային շուկայի տարրերից է ապրանքատեսակային սահմանը, որը բնորոշվում է՝ որպես ապրանքների և փոխադարձ փոխարինելի ապրանքների ամբողջություն, և հենց այս բառը իր անվանման մեջ հարցի պատասխանը որոշակիորեն տալիս է։ Դրանք այն ապրանքներն են, որոնք իրենց նպատակային նշանակության, որակական գործածության նշանակության կամ գնային տեսանկյուններից սպառողի համար ընդունելի կլինի, որ մեկ ապրանքի փոխարեն ընտրի երկրորդը։ Ենթադրենք՝ X իրավիճակում մենք խնդիր ունենք վիտամին C պարունակող միրգ ընտրելու։ Այս պայմաններում մեզ համար, բնականաբար, այդ նպատակային նշանակությունը հաշվի առնելով՝ կարելի է ընտրել նարինջը, կիվին կամ մեկ այլ միրգ, որը պարունակում է վիտամին C: Այս տեսանկյունից սրանք, փաստորեն, դարձան փոխադարձ փոխարինելի ապրանքներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել