Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն․ Նիկոլ Փաշինյան

«Աշխարհում ոչ մի երկիր ուղղակի չի դրել ու մի գործողությամբ սահման ձևավորել, միշտ էլ սահմանի վերարտադրման կամ սահմանազատման գործընթացը, ինքը տևական գործընթաց է, դա մի կոճակ չէ, որ մենք սեղմենք և սահմանը վերարտադրվի, լուսավորվի»,-այս մասին Հանրային հեռուսատաընկերության եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իրենք այսօր ձևավորում են սահմանի համար, սահմանի վերարտադրության համար անհրաժեշտ փաթեթը, որը հիմնված է Ալմաթիի հռչակագրի հիման վրա։

«Եթե դուք ուշադրություն եք դարձրել՝ ապրիլի 19-ի մամուլի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են մի քանի կարևոր բանի մասին։ Դրանցից առանցքայինը, որ Ալմաթիի հռչակագիրը երկու կողմերից ընդունվում է, որպես բազային սկզբունք սահմանազատման գործընթացի համար։ Եվ սահմանազատումը այս սկզբունքով որևէ տեղից պետք է սկսվի և սկսվում է այս տեղից, և պետք է իր բնականոն հունով շարունակվի և ամբողջանա։ Փաստաթղթում սա անվանված է՝ սահմանազատման սկզբնական գործընթաց, և այս սկզբնական գործընթացը կարևոր է նաև հայտնի հանագամնքերի բերումով, որպեսզի մենք այս ընթացքում կուտակած փորձը կարողանանք ձևավորել որպես լավագույն պարակտիկա և այդ լավագույն պրակտիկայի ձևակերպումը բերել խորհրդարանի հաստատմանը, որևէ ձևաչափով և ահա այդ մանդատի վրա շարունակել ամբողջական գործընթացը»,-նշեց վարչապետը։

Ըստ վարչապետի՝ քանի սահամնազատված չէ սահմանը, դա կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, և դա է պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները իրենք սկսել են առավել մեծ կոնֆլիկտային տեղերից, որպեսզի իրադրությունը պահեն մաքսիմալ կառավարելի։

«Ես առիթ ունեցել եմ ասելու, որ շատերն ասում են, որ մենք Ադրբեջանին 4 գյուղ ենք հանձնում, ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ, որպես փաստարկ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու առումով։ Ես ուզում եմ էս նրբությունը մենք ճիշտ հասկանանք։ Մենք ի՞նչ խնդիր ունենք․ մենք խնդիր ունենք, ընդ որում, ես ձեզ ասեմ՝ էս պատմությունը որևէ կերպ չի կարելի կտրված դիտարկել 2020 թվականի իրադարձություններից և փորձից, որովհետև ես անձամբ, որպես այս ամենի պատասխանատվությունը կրող անձ և պաշտոնյա, ուզում եմ նաև դա ընդգծել։ Ես ամենևին չեմ մոռացել էն քննադատությունները, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո հնչում էին։ Նկատի ունեմ հետևյալը, որ նրանք ասում էին, որ իշխանությունը պարտավոր էր քայլեր ձեռնարկել պատերազմը կանխելու համար։ Պատերազմը կանխելու համար, կա՞ր արդյոք տարբերակ։ Ես ասում էի՝ այո, կար, դրա համար մենք պետք է, հայկական կողմը համաձայներ վերադարձնել 7 շրջանները, համաձայներ Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակի լուծարմանը, համաձայներ, որ ԼՂ-ն հայ-ադրբեջանական բնակչություն ունեցող միավոր է, համաձայներ, որ ԼՂ-ն հայ-ադրբեջանական կառավարման ներքո է, այսինքն իշխանության մեջ են ոչ միայն հայեր, այլև ադրբեջանցիներ և նրանք համատեղ են կառավարում և այսպես շարունակ։ Հետագայում մարդիկ ասում էին՝ գիտե՞ք ինչ, մենք այդքան տեղեկատվություն չունեինք, դուք ունեիք այդ տեղեկատվությունը, դուք կայացնեիք տեղակատվությունից բխող որոշումներ, որովհետև դա ձեր աշխատանքն էր, դա ձեր պատասխանատվությունն էր։ Բայց այս բոլոր ուղերձները, որոնք, այդ թվում՝ ընդդիմության ուղերձներն էին, որոնք հանրության ուղերձներն էին, այդ բոլոր ուղերձները ես ի գիտություն եմ ընդունել, և հիմա իմ ունեցած տեղեկատվությունների ամբողջական, տեղեկատվության հիման վրա, որոնք, ընդ որում, ուզում եմ ասեմ՝ այդ տեղեկատվության մեջ շատ գերգաղտնի բաներ չկան, որովհետև ժամանակակից աշխարհում տեղեկությունները բաց են, այլ բան, թե ինչ հերթականությամբ և պատկերով են այդ տեղեկությունները դասավորվում, էն պաշտոնյայի սեղանին, ով էդ ամեն ինչի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում է և մենք կայացնում ենք այս որոշումները։

Եվ ես ուզում եմ նաև հետևյալը ասել, որ ՀՀ-ի ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր պրոցես է, շատ կարևոր իրադարձություն է։ Ես չեմ ուզում բարձրագոչ բաներ ասել, բայց սա անկյունաքար է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, անվտանգությանը և հետագա զարգացմանը, և ընդ որում մեր պետության երկարաժամկետ գոյության համար։ Ես 2021-22 թվականներին ասել եմ՝ առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն, եթե մենք կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունն առաջիկա տարիներին, մենք կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի Հանրապետություն անկախ պետությունը գոյություն կունենա։ Հնեց հիմա ձեր աչքի առաջ դա է տեղի ունենում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել