Ալիևը՝ էքսկլավների ու դելիմիտացիայի մասին

«Կարծում եմ՝ առավել քան իրատեսական է Ադրբեջանի ու Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրումը Cop 29-ից առաջ․ առնվազն հիմնական սկզբունքների վերաբերյալ։ Բայց, կարծում են, նույնիսկ սևագիրը կարող է պատրաստ լինել մինչև նոյեմբեր»,-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից և դրա հեռանկարներից։

«Մինչև այդ երկու կողմն էլ բավական ինտենսիվ աշխատանքի կարիք ունեն։ Մեր սահմանը Հայաստանի հետ +-1000 կմ է։ Խորհրդային շրջանի վարչական սահմանի մի մասը նույնականացված չէ, և դրա մեծ մասը բնակեցված չի եղել։ Դա իրապես շատ դժվար ճանապարհ է, պրակտիկ առումով կարճ ժամկետում դելիմիտացնել սահմանը անհնարին է», – նշել է Ալիևը։

«Մեր առաջարկն է՝ բաժանել այս երկու խնդիրները – խաղաղության համաձայնագիրն ու դելիմիտացիայի գործընթացը։ Մենք նշել ենք, որ տարածքային պահանջ չունենք ՀՀ նկատմամբ ու առաջնորդվում ենք Ալմա-Աթայի հռչակագրով։ Երբ նրանք հրապարակայնորեն հայտարարեցին, որ չունեն տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, մենք նույնը արեցինք ՀՀ նկատմամբ։ Մեր քաղաքականությունը հիմնված է միայն պրագմատիզմի վրա։

Ղազախի շրջանում դելիմիտացիայի մեկնարկի առաջարկը մեր կողմից է եղել։ Երկու կողմն էլ հասկանում է այս խնդիրների զգայունությունը։ Կան սահմանային մասեր, որոնք խնդիրներ են ստեղծում երկու կողմերի համար՝ ճանապարհներ, անվտանգության մեխանիզմներ, դիտարկում, դրա համար մենք պետք է ստեղծարար լինենք, պետք է ռացիոնալ լինենք ու ճկուն, որպեսզի անվտանգ ու հարմարավետ լինի երկու կողմերի համար։ Սահմանազատումը արվում է այդ 4 գյուղերի տարածքում։ Կարծում եմ՝ այս փորձը պետք է լիմիտացված չլինի․ առաջարկում եմ դյուրին մասերից սկսել։ Եթե հայկական կողմն առաջարկում է առավել բարդ՝ էքսկլավների հարցերից սկսել, մենք պատրաստ ենք դրան», – հավելել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել