«Բաքուն այսօր ավելի քան երբեք մոտ է Երևանի հետ խաղաղության»․ Ալիև

Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․

«Այն ինչ հիմա կատարվում է մեր սահմանին, ցույց է տալիս, որ մենք միջնորդների կարիք չունենք։ Եթե ոչ ոք չօգտագործի դա իրենց քաղաքական շահերի համար, եթե մեզ առանձին թողնեն, վաղ թե ուշ մենք կհասնենք համաձայնության։ Խաղաղությանը ավելի մոտ ենք, քան երբևէ։

Նույնիսկ Մադրիդյան սկզբունքերի շուրջ չէինք կարողանում համաձայնության գալ, չունեինք նույնիսկ խաղաղության պայմանագրի նախագիծ, իսկ այսօր արդեն ունենք։ Կարիք ունենք քննարկել մանրամասները, իհարկե, կողմերը ժամանակի կարիք ունեն։ Եթե դա ստորագրվի, այն պատմական կլինի երկու երկրների համար։ Կարևոր է, որ մենք երկուսս էլ քաղաքական կամք ունենք այն ստորագրելու համար», – նշել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանում նշել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել