Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից։ Հիմա Փաշինյանը դա էլ է հասկանում։ Այժմ ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ:
Ես հույս ունեմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ձգել է Սփյուռքը, և կընտրի նոր սկիզբների ուղին պայծառ ապագայի համար։
Հնարավորությունների պատուհանը միշտ չի բացվելու, և անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը»,-նշել է նա: