Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն անդրադարձել 4 գյուղերի «մոտալուտ վերադարձին»։
«Երկար սպասված պատմական իրադարձություն։ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների 8-րդ նիստի արդյունքում Հայաստանը համաձայնել է վերադարձնել չորս գյուղերը»,-գրել է նա։
Հաջիզադեն նշել է, թե այդ գյուղերը «օկուպացվել են» 1990-ականների սկզբից։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին․ «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»: