«Ես ամենաշատն էս հարցից էի վախենում»․ Վահե Գրիգորյանը՝ հանձնաժողովին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածու, Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հարցազրույցի փուլի ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը հիշեց՝ եղել է մի շրջան, երբ թեկնածուն կալանավորված է եղել։

«Այդ պրոցեսի ժամանակ քննիչներ, դատախազներ, դատավորներ են ներգրավված եղել։ Նրանք շարունակո՞ւմ են պաշտոնավարել»,-հետաքրքրվեց Արթուր Սաքունցը։

Հարցը լսելուց հետո Գրիգորյանն արձագանքեց․ «Ես ամենաշատը էս հարցից էի վախենում»։

Թեկնածուն նշեց, որ նրանցից շատերը շարունակում են իրավապահ համակարգում աշխատել, սակայն երբ նա ՍԴ դատավորի երդում է տվել, դա այլևս նրա խնդիրը չէ, նա իրավունք չունի վերջիններիս «հետևից գնալ»․ «Այս հարգարժան հանձնաժողովի անդամներից առնվազն 2-ը հենց այս պահի դրությամբ վերադաս են նրանցից որոշների նկատմամբ։ Ամենայն պատասխանատվության կարող եմ ասե, որ երբեք նրանց հետ թույլ չեմ տվել ինձ այդ մասին հիշատակել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել