«Փաստաթղթում պարունակվում է գնահատական, որի հետ ես համաձայն չեմ»․ Վահե Գրիգորյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածու, Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հենց իր հարցազրույցի սկզբում նշեց, որ իր վերաբերյալ ներկայացված փաստաթղթերից մեկում ոչ ամբողջական տեղեկատվություն է տրամադրվում իր վերաբերյալ Փաստաբանների պալատի խորհրդի կողմից կարգապահական տույժի ենթարկելու որոշման մասին։

«Դրանում պարունակվում է գնահատական, որի հետ ես համաձայն չեմ։ Դա օրենքի սխալ մեկնաբանման արդյունքում տրված գնահատական է։ Ուզում էի իմանալ՝ եթե հանձնաժողովը որևէ այլ տեղեկատվություն չի ստացել Փաստաբանների պալատից, ես ինքս կներկայացնեմ։ Ինձ թվում էր, որ դուք պիտի որ ստացած լինեիք։ Այնտեղ տեղեկություններ կային, որոնք որոշիչ են այստեղ տրված իրավական գնահատականի համար»,-նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել