Ժողովրդավարության հիմքում ազատ, անկախ ընտրություններն են՝ առանց բռնության․ Լիզա Գրիգորյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածու, դատավոր Լիզա Գրիգորյանը հարցազրույցի փուլի ժամանակ այն հարցին, թե որն է ժողովրդավարության իր մեխանիզմը, պատասխանեց, որ ժողովրդավարության վերաբերյալ իր պատկերացումները հիմնված են միջազգային փորձի՝ հատկապես Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների, կարծիքների և գնահատականների վրա։

«Առաջինն ազատ, անկախ ընտրություններն են՝ առանց բռնության, որ բոլոր շերտերը մասնակցեն ընտրությանը։ Ժողովրդավարություն է նաև ընդդիմության առկայությունը և արդյունավետ մասնակցությունը քաղաքական գործընթացներին, ինչպես նաև երկխոսություն քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև։ Մեծամասնությունը պետք է հաշվի նստի ընդդիմության հետ, և մեծամասնական տիրանիան առավել քիչ լինի»,- ասաց նա։

Հաջորդ հարցն ուղղեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ ասելով, որ Լիզա Գրիգորյանը  գրեթե չխոսեց մարդու իրավունքներին վերաբերող ասպեկտներից, հետևաբար կցանկանար լսել նաև դրանց վերաբերյալ թեկնածուի կարծիքը։

«Մարդու իրավունքներն առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարության համար։ Ըստ էության՝ առանց մարդու իրավունքների գերակայության չի կարելի պատկերացնել ժողովրդավարությունը․ դրանք փոխկապակցված են»,- պատասխանեց Լիզա Գրիգորյանը։

Նշենք, որ Լիզա Գրիգորյանը 2015 թ․-ին նույնպես մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի մրցույթին  և չի հաղթել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել