«Սակայն, արտոնություն տալը կամ իրավունքից զրկելը միշտ չէ խտրականություն, եթե այն ունի որոշակի հիմնավորում։ Նախ պետք է հասկանալ, այդ հոդվածը, որ Սահմանադրության մեջ կա, ինչ-որ գործնական առավելություն տալիս է Հայ առաքելական եկեղեցուն մյուս կրոնական կազմակերպությունների նկատմամբ, թե՞ ոչ։ Եթե դա այդպես է, ապա պետք է պարզել՝ ինչով է պայմանավորված դա, եթե ոչ, ապա հարցն այլևս չի քննարկվում։ Եթե հարցին դրական պատասխան է տրվում, ապա գործ ունենք խտրականության հետ»,-ասաց նա։
Ճշտող հարցին, թե որն է այն էական հիմքը, որի դեպքում չի դիտարկվում հարցը խտրականության համատեքստում, Ալումյանն ասաց, որ պատրաստ չէ պատասխանել, թե ինչու է այդ հոդվածը դրվել Սահմանադրության մեջ․ «Սա այն հարցը չէր, որին ես նախօրոք պատրաստվել էի»։
Մանրամասները՝ տեսանյութում։