Մոսկվայի Բասմանի դատարանը «Կրոկուսի» ահաբեկչության գործով Ֆարիդունի Շամսիդինին (լուսանկարում՝ ձախից) և Մուհամմադսոբիր Ֆայզովին (լուսանկարում՝ աջից) որոշել է 2 ամսով կալանավորել։
Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։
Շամսիդինը ծնվել է 1998 թվականին, ամուսնացած է, ունի 8 ամսական երեխա։ Ֆարիդունին պաշտոնապես աշխատանքի է ընդունվել Պոդոլսկի մանրահատակի գործարանում և գրանցվել Կրասնոգորսկում։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որտեղ նա պառկած էր հատակին և նրան խոշտանգում էին էլեկտրաշոկով։
Ֆայզովին դատարան են բերել բուժկենտրոնից։ Նա վիրավորվել է Բրյանսկի մարզում կալանավորման ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց (դատավարության ժամանակ նա սպիտակ խալաթով է եղել, երևում է նրա վրա ամրացված միզային կատետրը):
Նա 19 տարեկան է, Տաջիկստանի քաղաքացի։ Ամուսնացած չէ, երեխաներ չունի։ Կրթությունը՝ միջնակարգ, ժամանակավոր գործազուրկ։
Ուժայինները նրան հարցաքննել են հենց վերակենդանացման բաժանմունքում՝ թարգմանչի օգնությամբ։ Նախկինում, մինչ ահաբեկչությունը, Մուհամմադսոբիրը վարսահարդար է աշխատել Իվանովոյի մարզում։
Նախնական տեղեկություններով՝ հենց նա է տեսագրություններ իրականացրել ահաբեկչության ժամանակ և եղել է սպիտակ Renault Logan-ի վարորդը, որով մեղադրյալները ժամանել են «Կրոկուս»։
2-ն էլ ընդունել են առաջադրված մեղադրանքը։
Մյուս 2 մեղադրյալները նույնպես կալանավորվել են, 4-ն էլ մինչև մայիսի 22-ը։